23:34  ,  26 մայիսի, 2018

«Ռեալ» - «Լիվերպուլ». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ, ֆոտո)

Կիեւում ընթացող ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի եզրափակիչում մրցում են Մադրիդի «Ռեալն» ու անգլիական «Լիվերպուլը»: Առաջին խաղակեսում դարպասի գրավում չգրանցվեց՝ 0:0 (տեսանյութ):

Արքայական ակումբի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խաղադաշտ է դուրս բերել նույն կազմը, որով խաղացել է Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանի եզրափակիչում Թուրինի «Յուվենտուսի» դեմ եւ հաղթել 4:1 հաշվով:

 «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի կոպիտ խաղից հետո ուսի վնասվածք ստացավ «Լիվերպուլի» լավագույն ռմբարկու, եգիպտացի կիսապաշտպան Մոհամեդ Սալահը, որը ստիպված էր փոխարինվել 31-րդ րոպեին: Նա արտասվելով թողեց խաղադաշտը: Գերմանացի Յուրգեն Կլոպը խաղադաշտ դուրս բերեց անգլիացի կիսապաշտպան Ադամ Լալանային:

36-րդ րոպեին արդեն «Ռեալը» վնասվածք ստացած ֆուտբոլիստի հարկադրված փոփոխություն կատարեց: Այս անգամ արտասվելով խաղադաշտից հեռացավ իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալը, որին փոխարինեց իսպանացի պաշտպան Նաչոն:

43-րդ րոպեին Իսկոյի փոխանցումից հետո Ռոնալդուն մենակ դուրս եկավ «Լիվերպուլի» գերմանացի դարպասապահ Լորիս Կարիուսի դեմ, որը փրկեց դրությունը, իսկ Բենզեմայի հարվածից հետո գնդակը հայտնվեց դարպասում, բայց եզրային մրցավարը գրանցեց խաղից դուրս վիճակ:

Ընդմիջում է:

Չեմպիոնների լիգա, եզրափակիչ, առաջին խաղակես

«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով