22:10  ,  26 մայիսի, 2018

Ռոնալդու. Պետք է հարգանքով վերաբերվենք «Լիվերպուլին»

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակցող Կրիշտիանու Ռոնալդուն ակնկալում է պատմական նվաճում Չեմպիոնների լիգայում: Եզրափակիչում Արքայական թիմի մրցակիցը կլինի անգլիական «Լիվերպուլը»:

«Մենք մեծ հույս ունենք, որ կհասնենք պատմական հաղթանակի: Ունենք հնարավորություն երրորդ անգամ անընդմեջ հաղթել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում եւ գրել նոր պատմություն: Բայց պետք է հարգանքով վերաբերվենք «Լիվերպուլին», որը գործով է հասել եզրափակիչ»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Կիեւում մայիսի 26-ին կայանալիք եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում