20:16  ,  26 մայիսի, 2018

ՈւԵՖԱ-ի նախագահ. Եզրափակիչ պետք է չանցկացվի քաղաքում, որտեղ ֆանատները ստիպված են գիշերել ավտոտնակներում

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը քննադատել է Կիեւի իշխանություններին եւ բնակիչներին Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ժամանակ պատշաճ հյուրանոցային ենթակառուցվածք չապահովելու եւ սպեկուլյատիվ բարձր գների համար:

«Կիեւը հրաշալի քաղաք է, բայց երկրպագուները չեն կարողանում նույնիսկ մի քանի հարյուր եվրոյով հասարակ սենյակ վարձել: Ես կառաջարկեմ ապագայում եզրափակիչի քաղաք ընտրելիս առաջնահերթությունը տալ հյուրանոցային ենթակառուցվածք ապահովող քաղաքներին:

Եզրափակիչ պետք է չանցկացվի քաղաքում, որտեղ ֆանատները ստիպված են գիշերել ավտոտնակներում»,- Չեֆերինի խոսքը մեջբերում է New York Times-ը:

«Ռեալ» - «Լիվերպուլ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում