20:56  ,  26 մայիսի, 2018

Գեղարդ Մուսասի. Ամենաշատը ցանկանում եմ մենամարտել Մաքդոնալդի հետ

Հոլանդիան ներկայացնող MMA-ի հայ մարտիկ Գեղարդ Մուսասին (Մովսեսյան) Bellator-ի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո ցանկություն է հայտնել մենամարտել կիսամիջին քաշային կարգի չեմպիոն Ռորի Մաքդոնալդի հետ:

«Ամենաշատը ցանկանում եմ մենամարտել Մաքդոնալդի հետ: Մենք կպնդենք, որ այդ մենամարտը տեղի ունենա: Նա ուժեղ մարտիկ է: Ես նրան հարգում եմ: Դա լավ մենամարտ կլինի երկուսիս համար էլ: Կարծում եմ՝ MMA-ի սիրահարները եւս կցանկանային տեսնել մեր մենամարտը»,- Մուսասիի խոսքը մեջբերում է MMAFighting.

Հիշեցնենք, որ Լոնդոնում տեղի ունեցած մենամարտում Մուսասին դարձել է Bellator-ի չեմպիոն միջին քաշային կարգում՝ նոկաուտի ենթարկելով բրազիլացի Ռաֆայել Կարվալյոյին:

Ֆոտո՝ instagram.com/mousasi/

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում