18:33  ,  26 մայիսի, 2018

ՉԼ. Ռամոսն ունի Բեկենբաուերի նվաճումը կրկնելու շանս

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի եզրափակիչում անգլիական «Լիվերպուլի» նկատմամբ հաղթանակ տանելու դեպքում, Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը կկրկնի Մյունխենի «Բավարիայի» նախկին ավագ Ֆրանց Բեկենբաուերի նվաճումը:

1974-1976 թվականներին գերմանացի ֆուտբոլիստը «Բավարիայի» հետ եվրոպական չեմպիոնների գավաթը երեք անգամ նվաճել է ավագի դերում:

Ռամոսը նախորդ երկու տարիներին Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճել է Արքայական ակումբի ավագի կարգավիճակում, այս անգամ էլ նա կլինի թիմի ավագը:

Մայիսի 26-ին Կիեւում կայանալիք «Ռեալ» - «Լիվերպուլ» եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում