18:02  ,  26 մայիսի, 2018

Գեղարդ Մուսասին «Ուեմբլիում» տարած հաղթանակը նվիրել է հայ ժողովրդին

Հոլանդիան ներկայացնող MMA-ի (խառը մենամարտեր) հայ մարտիկ Գեղարդ Մուսասին (Մովսեսյան) Bellator-ում չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո մրցասպարեզ է դուրս եկել Հոլանդիայի եւ Հայաստանի դրոշներով: Նա «Ուեմբլիում» հայտարարել է, որ հաղթանակը նվիրում է հայ ժողովրդին:

Հիշեցնենք, որ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած Bellator-200 մրցաշարում Մուսասին մենամարտեց բրազիլացի Ռաֆայել Կարվալյոյի հետ, որին էր պատկանում  Bellator-ի միջին քաշային կարգի չեմպիոնական գոտին։

Մենամարտը ավարտվեց առաջին ռաունդի 4-րդ րոպեին, երբ 32-ամյա հայ մարտիկի հաջողված հարձակումից հետո մարտը դադարեցվեց։ Մուսասին հաղթեց տեխնիկական նոկաուտով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում