16:45  ,  26 մայիսի, 2018

Շվեյցարիայի դատախազություն․ Միշել Պլատինին անմեղ է  

Շվեյցարական դատախազությունը հանել է Միշել Պլատինիի դեմ ներկայացրած բոլոր մեղադրանքները, հայտնում է Le Monde-ը:

ՈւԵՖԱ-ի նախկին նախագահը հույս է հայտնել, որ ՖԻՖԱ-ն ևս կհետևի շվեյցարական դատախազության օրինակին: 2015 թվականի աշնանը Շվեյցարիայի արդարադատության դաշնային բյուրոն ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի դեմ գործ էր հարուցել, նա մեղադրվում էր Միշել Պլատինիին անօրինական ճանապարհով 2 մլն շվեյցարական ֆրանկ փոխանցելու համար: ՖԻՖԱ-ն 8 տարով երկուսին էլ զրկել է ֆուտբոլային գործունեությունից:

Հետո Պլատինիի պատիժը կրճատվել էր՝ դառնալով 4 տարի: Ֆրանսիացին հեռացված է ֆուտբոլից մինչև 2019 թվականի հոկտեմբերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում