15:55  ,  26 մայիսի, 2018

Բուֆոնի գործակալն ակնարկել է, որ դարպասապահը կարող է տեղափոխվել ՊՍԺ

Իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի գործակալ Սիլվիանո Մարտինան խոսել է իր հաճախորդի առաջիկա ծրագրերի մասին։ Վերջին շրջանում մամուլում շատ է խոսվում այն մասին, որ «Յուվենտուսի» արդեն նախկին ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել ֆրանսիական ՊՍԺ-ում։

«Մենք ուրախ կլինենք, եթե Ջիջին հաջորդ մրցաշրջանը անցկացնի Փարիզում»,- գործակալի խոսքն է փոխանցում football italia-ն։

Հունիսին ավարտվում է Բուֆոնի պայմանագիրը Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» հետ, և 40-ամյա դարպասապահը ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ։ ՊՍժ-ի արաբ սեփականատերը լեգենդար դարպասապահին առաջարկում է 2 տարվա պայմանագիր, ըստ որի՝ նա Ֆրանսիայի մայրաքաղաքում տարեկան կվաստակի 8 միլիոն եվրո։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով