14:58  ,  26 մայիսի, 2018

Մարսելոն՝ Սալահի դեմ խաղալու մասին․ Ես գիտեմ ինչ պետք է անեմ  

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն Չեմպիոնների լիգայի եզրափակիչից առաջ խոսել է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի մասին։

«Ես միանշանակ գիտեմ, թե ինչ պետք է անեմ։ Ես գիտեմ, ինչպես եմ օգնելու իմ թիմին։

«Լիվերպուլը» հիանալի թիմ է, որը հաջողված մրցաշրջան անցկացրեց։ Պետք չէ մտածել մեկ կամ երկու խաղացողի մասին, պետք է մտածել ամբողջ թիմի մասին։ Այդպես են ծնվում հաղթանակները»,- Մարսելոյի խոսքն է փոխանցում marca-ն։

Մայիսի 26-ին Կիեւում կայանալիք «Ռեալ» - «Լիվերպուլ» եզրափակիչը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս