15:30  ,  26 մայիսի, 2018

Թոմաս Մյուլեր․ Եթե «Լիվերպուլը» հաղթի Չեմպիոնների լիգայում, ապա Սալահը կլինի Ոսկե գնդակի հիանալի հավակնորդ

Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի հարձակվող Թոմաս Մյուլերը կարծում է, որ «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է հավակնել Ոսկե գնդակին։

«Սալահը հիանալի մրցաշրջան անցկացրեց։ Եթե «Լիվերպուլը» հաղթի Չեմպիոնների լիգայում, ապա Սալահը կլինի Ոսկե գնդակի հիանալի հավակնորդ։

Ամբողջ աշխարհը ցանկանում է տեսնել այդ մրցանակի նոր հաղթող։ Մեսին և Ռոնալդուն լավ ֆուտբոլիստներ են, սական Սալահը այս մրցաշրջանում նույնպես լավն էր»,- Մյուլերի խոսքն է փոխանցում Sky sports Germany-ին։

Հիշեցնենք, որ այսօր Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կհանդիպեն իսպանական «Ռեալը» և անգլիական «Լիվերպուլը»։ Խաղը կկայանա Կիևում, այն կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով