14:15  ,  26 մայիսի, 2018

Յուրգեն Կլոպ․ Եզրափակիչում ենք, քանի որ մենք «Լիվերպուլն» ենք

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումից առաջ խոսել է Զիդանի, Մադրիդի «Ռեալի» և իր թիմի մասին։

«Չեմպիոնների լիգայի եզրափակիչը լուրջ կատակ է։ Մարզիչ լինելով պետք է շատ աշխատես։ Կարևոը հանգստություն պահպանելն է։

Զիդանը ֆուտբոլի պատմության լավագույն 5 խաղացողների շարքում է։ Ես «Լիվերպուլում» աշխատում եմ ավելի երկար, քան նա «Ռեալում»։ Նա իծնե մարտիկ է։

«Ռեալը» հզոր է, բայց նրանք մեզ հետ դեռ չեն խաղացել։ Եզրափակիչում ենք, քանի որ մենք «Լիվերպուլն» ենք։ Նման խաղերը այս ակումբի արյան մեջ են։

Մեր խաղացողներից շատերը լարվելու են, ինչը նորմալ է։ Ամեն դեպքում սա խաղ է, իհարկե պատասխանատու, բայց խաղ է։

Եզրափակիչում հաղթելու համար յուրաքանչյուր թիմի հաջողություն է հարկավոր։ Սա նաև մեզ է վերաբերվում»,- նախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Յուրգեն Կլոպը։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Ռեալ» - «Լիվերպուլ» խաղը կկայանա այսօր Երևանի ժամանակով՝ 22։45-ին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English