12:30  ,  26 մայիսի, 2018

Զիդան․ Կլոպի հետ ընդհանրություններ չունեմ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի եզրափակիչից առաջ խոսել է իր և «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի ընդհանրությունների մասին։

«Ես և Կլոպը տարբեր ենք։ Որպես խաղացող ես ավելի լավն եմ եղել։ Իսկ եթե լուրջ, ապա պետք է ասեմ, որ շատ եմ հարգում նրան։ Նա հիանալի աշխատանք է կատարել։ Չեմ կարող ասել, որ ընդհանրություններ ունենք։

Եզրափակիչում ֆավորիտ չկա․ 2 թիմերի հնարավորությունները հավասար են»,- ֆրանսիացու խոսքն է փոխանցում championat.com-ը։

Հիշեցնենք, որ այսօր Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կհանդիպեն Մադրիդի «Ռեալը» և անգլիական  «Լիվերպուլը» (Երևանի ժամանակով՝ 22։45-ին)։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English