11:25  ,  26 մայիսի, 2018

Սալահը կխախտի ռամադանի կարգը

Անգլիական «Լիվերպուլի» և Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը Չեմպիոնների լիգայի եզրափակիչից առաջ կխախտի ռամադանի կարգը, հայտնում է Liverpool Echon-ն։

Այդ մասին ասել է «Լիվերպուլի» ֆիզոթերապևտ Ռուբեն Պոնսը։

«Երբ մենք Մարբերլում հավաքի էինք, Սալահը հետևում էր ռամադանի կարգին, սակայն ուրբաթ և խաղի օրը նա բացառություն կանի, քանի որ հակառակ դեպքում լավ ազդեցություն չի ունենա»,- նշել է Պոնսը։

Մահմեդականները ռամադանի ժամանակ չեն կարող ուտել մինչև մայրամուտ։

Ավելի վաղ նշվում էր, որ եգիպտացին չի պատրաստվում խախտել ռամադանի կարգը։

«Ռեալ» - «Լիվերպուլ» խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 22։45-ին

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում