10:15  ,  27 մայիսի, 2018

ԱԱ-2018-ի մասնակիցները. Նիգերիայի հավաքական (ֆոտո)  

Շարունակում ենք ներկայացնել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին: 32 մասնակիցներից 14-րդը Նիգերիայի հավաքականն է։

Նիգերիացիներն աշխարհի առաջնություններում հանդես են եկել 5 անգամ՝ նորամուտը նշելով 1994-ին: Աֆրիայի եռակի գավաթակիրը 3 անգամ (1994, 1998, 2014) հասել է մինչեւ 1/8 եզրափակիչ, ինչը թիմի լավագույն արդյունքն է «Մունդիալներում»:

ԱԱ-2018-ի ընտրական փուլի աֆրիկյան գոտու մրցաշարում Նիգերիայի հավաքականը նախ 2 խաղերի արդյունքում հաղթահարել է Սվազիլենդի  հավաքականի արգելքը (0:0, 2:0), իսկ խմբային փուլում հաղթել է B խմբում (Նիգերիա, Զամբիա, Կամերուն, Ալժիր):

ԱԱ-2018-ի խմբային փուլում Նիգերայի հավաքականին բաժին է հասել բավականին բարդ խումբ: D խմբում նիգերիացիները կմրցեն Խորվաթիայի (հունիսի 16, Կալինինգրադ), Իսլանդիայի (հունիսի 22, Վոլգոգրադ) եւ աշխարհի փոխչեմպիոն Արգենտինայի (հունիսի 26, Սանկտ Պետերբուրգ) հավաքականների հետ: Խմբից դուրս գալը կլինի շատ բարդ, սակայն աֆրիկացի ֆուտբոլիստները կարող են անակնկալ մատուցել:

Մարզիչը

2016 թվականից Նիգերիայի հավաքականը գլխավորում է գերմանացի մասնագետ Գերնոր Ռորը, որն աշխատել է նաեւ Գաբոնի, Նիգերի ու Բուրկինա Ֆասոյի ազգային թիմերում: Գերնոր Ռորի թիմերում չեն խաղում այն խաղացողները, որոնք պատրաստ չեն կատարել մարզիչի բոլոր հրահանգները:  ԱԱ-2018-ում գերմանացի մասնագետի գլխավորությամբ Նիգերիայի հավաքականը մոտիվացիայի խնդիր, միանշանակ, չի ունենա, իսկ կարգապահությունը թիմում առաջին տեղում է: Գլխավորելով Նիգերիայի հավաքականը՝ Ռորը միանգամից փոխեց 4-3-3 տակտիկական սխեման, որով խաղում էր նախորդ մարզիչը: Գերմանացին նախընտրում է 4-2-3-1 սխեման, որով, հավանաբար, նիգերիացիները կխաղան Ռուսաստանում: Ոչ հաճախ նա օգտագործում է նաեւ 3-5-2 եւ 4-4-2 սխեմաները:

Թիմի նախնական հայտացուցակն ԱԱ-2018-ում

Բուքմեյքերների կարծիքը

Նիգերիայի հավաքականի չեմպիոնության գործակիցը 200 է: Թիմի՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար սահմանվել է 3 գործակից:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։

ԱԱ-2018-ի մասնակիցները.

ՃապոնիաՊերուԵգիպտոսՇվեդիաՄեքսիկաԹունիսԻրանՊանամաՄարոկկո, Սաուդյան ԱրաբիաԿոստա ՌիկաԱվստրալիա, Սենեգալ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով