00:20  ,  26 մայիսի, 2018

Զիդանն ասել է, թե որն է «Ռեալի» հաջողության գաղտնիքը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի եզրափակիչից առաջ ասել է, թե որն է իր թիմի հաջողության գաղտնիքը։

«Իմ թիմի հաջողությունը Չեմպիոնների լիգայում, դա աշխատասիրության և տաղանդի միաձուլումն է։ 3-րդ անգամ անընդմեջ հայտնվել այս մրցաշարի եզրափակիչում հեշտ գործ չէ»,- ֆրանսիացու խոսքն է փոխանցում championat.com-ը։

Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա մայիսի 26-ին Կիևում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English