23:40  ,  25 մայիսի, 2018

Բեքհեմը՝ Զիդանին․ Խնդրում եմ, հաղթիր «Լիվերպուլին»

«Մանչեսթեր Յունայթեդի» և Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը հաջողություն է մաղթել արքայական ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին, որի թիմը մայիսի 26-ին խաղալու է «Լիվերպուլի» դեմ։ Կիևում կայանալու է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։

«Ցանկանում եմ շնորհավորել Զիզուին, նա գերազանց է աշխատում «Ռեալում»։ Լինել լավ խաղացող և մարզիչ, դա անհավանական է։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչից առաջ ուղղակի ցանկանում եմ հաջողություն մաղթել Զիզուին, ակումբի նախագահին և թիմին։ Եվ խնդրում եմ, հաղթիր «Լիվերպուլին»»,- ասել է Անգլիայի հավաքականի նախկին ավագը։

Բեքեմը «Ռեալում» խաղացել է 2003-ից 2007 թվականներին, նա 116 խաղում դարձել է 13 գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում