22:40  ,  25 մայիսի, 2018

«Արսենալը» բանակցում է Լիխտշտայների հետ  

Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է «Յուվենտուսի» և Շվեյցարիայի հավաքականի պաշտպան Շտեֆան Լիխտշտայների ծառայություններով։

34-ամյա ֆուտբոլիստը, որը «Յուվենտուսում» է 2011 թվականից, ամռանը ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ։ Նա լոնդոնյան ակումբ կարող է տեղափոխվել անվճար։

«Արսենալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ունաի Էմերին վստահ է, որ փորձառու ֆուտբոլիստը օգտակար կլինի իր թիմին։

Ավարտված մրցաշրջանում Լիխտշտայները «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 32 հանդիպման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում