19:50  ,  25 մայիսի, 2018

Սալահ․ Հպարտ եմ, որ ինձ համեմատում են Ռոնալդուի և Մեսիի հետ

Անգլիական «Լիվերպուլի» և Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման մասին։

«Ինձ շատ է դուր գալիս վիճակագրությունս։ Բոլորը խոսում են Ռոնալդուի և Մեսիի մասին, նրանք բարձր մակարդակում խաղում են արդեն 13-15 տարի։ Ես հպարտ եմ, որ ինձ համեմատում են նրանց հետ։

Եզրափակիչում գլխավորը թիմերի հակամարտությունն է, այլ ոչ իմ և Ռոնալդուի։ Ցանկանում եմ, որ բոլորը հպարտ լինեն, որ մարդիկ Լիվերպուլում և Եգիպտոսում երջանիկ լինեն։

Պետք է մտածեմ միայն խաղի մասին։ Ուղղակի պետք է անեմ իմ աշխատանքը»,- Սալահի խոսքն է փոխանցում BT sport-ը։

«Ռեալ» - «Լիվերպուլ» եզրափակիչը տեղի կունենա մայիսի 26-ին Կիևում։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում