18:55  ,  25 մայիսի, 2018

Հայտնի է «Արսենալի» տրանսֆերային բյուջեն

Հայտնի է դարձել, թե որքան է կազմում Լոնդոնի «Արսենալի» տրանսֆերային բյուջեն։

Ըստ The Telegraph-ի՝ անգլիական ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ, իսպանացի Ունաի Էմերին կստանա 70 միլիոն ֆունտ ստերլինգ։

«Արսենալի» սեփականատեր Ստեն Կրոնկեն որոշել է ևս 20 միլիոն հատկացնել իսպանացուն։ Նախապես բյուջեն 50 միլիոն ֆունտ ստերլինգ էր։

Խաղացողների վաճառքից գոյացած գումարները նույնպես կծախսվեն նոր ֆուտբոլիստների վրա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում