17:45  ,  25 մայիսի, 2018

Կլոպ․ «Ռեալի» համար ավելի հեշտ էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հասնելը

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծում է, որ «Ռեալի» համար ավելի հեշտ էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը, քանի որ նրանք «Բարսելոնայի» հետ Իսպանիայում գերազանցում են բոլորին։

«Մենք այնքան ուժեղ չենք, որքան «Բարսելոնան» կամ «Ռեալը»։ Նրանք Իսպանիայում գերազանցում են բոլորին։ Դա նշանակում է, որ «Ռեալի» համար ավելի հեշտ էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հասնելը։

Ամեն ինչ հիասքանչ է, երբ շաբաթվա ընթացքում հիանալի խաղ ես ցուցադրում, իսկ հանգստյան օրերին էլ հաղթում ես վերջին րոպեներին խփած գոլի շնորհիվ։ Մեզ նման բան թույլ տալ չենք կարող»,- Կլոպի խոսքն է փոխանցում Liverpool Echon-ն։

Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա մայիսի 26-ին Կիևում։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում