20:20  ,  25 մայիսի, 2018

«Մանչեսթեր Սիթին» 80 միլիոն եվրո է առաջարկում «Ռեալի» կիսապաշտպանի համար

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Իսկոյին։

Ըստ Mundo Deportivo-ի՝ տեղափոխության գլխավոր կազմակերպիչը Խոսեպ Գվարդիոլան է։ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է տրանսֆերի համար հատկացնել 80 միլիոն եվրո, իսկ 26-ամյա ֆուտբոլիստին տարեկան վարձատրել 10 միլիոն եվրոյով։ Իսպանիայի հավաքականի անդամը «Ռեալում» տարեկան վաստակում է 6 միլիոն եվրո։

Իսկոն դեմ չէ ակումբային գրանցումը փոխելուն, քանի որ ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ։

Ընթացիկ մրցաշրջանում նա Արքայական ակումբի կազմում մասնակցել է 30 հանդիպման, որոնցում խփել է 7 գոլ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս