22:11  ,  25 մայիսի, 2018

«Նապոլիի» տրանսֆերային նպատակները

Իտալական «Նապոլիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կողմնորոշվել է տրանսֆերային նպատակների հարցում։

Sky Sport Italia-ն հրապարակել է 58-ամյա իտալացի մասնագետի կազմած ցուցակը։

Դապասապահներ․ Ալֆոնս Արեոլա (ՊՍԺ), Բերնդ Լենո («Բայեր»), Ռույի Պատրիսիու («Սպորտինգ»)։

Պաշտպաններ․ Ժերոմ Բոատենգ («Բավարիա»), Թոմա Մենե (ՊՍԺ), Շիմե Վրսալկո («Աթլետիկո»)։

Կիսապաշտպաններ․ Արտուրո Վիդալ, Ռեանտու Սանչես (երկուսն էլ՝  «Բավարիա»), Ֆեդերիկա Կեզա («Ֆիորենտինա»), Սուսո («Միլան»)։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անչելոտին ցանկանում է հրավիրել նաև Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմային։

Հիշեցնենք, որ Կարլո Անչելոտին, որի նախորդ աշխատավայրը Մյունխենի «Բավարիան» էր, «Նապոլիում» փոխարինել է Մաուրիցիո Սարիին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս