16:40  ,  25 մայիսի, 2018

Ռոնալդուն՝ իր ու Սալահի տարբերության մասին

Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումից առաջ անդրադարձել է անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահին:

«Մենք շատ տարբեր ենք: Մարդիկ ցանկանում են ինձ համեմատել այլ խաղացողների հետ, սակայն ես տարբերվում եմ բոլորից: Նա միանգամայն այլ է: Մոհամեդը խաղում է աջ եզրում, իսկ ես՝ ձախ: Ես բարձրահասակ եմ, իսկ նա՝ ոչ: Բացի այդ, ես լավ եմ խաղում նաեւ երկրորդ հարկում:

Սալահը տարբերվում է ինձանից: Սակայն պետք է ասեմ, որ նա անցկացնում է ֆանտաստիկ մրցաշրջան»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Metro-ն:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 26-ին Կիեւի «Օլիմպիական» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22։45-ին։ Կհանդիպեն նախորդ 2 տարիների գավաթակիր Մադրիդի «Ռեալը» եւ անգլիական «Լիվերպուլը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում