15:21  ,  25 մայիսի, 2018

ԱՄՆ-ի, Մեքսիկայի ու Կանադայի ֆուտբոլային ներկայացուցիչները ժամանել են Հայաստան

Հայաստան են ժամանել «Կանադա-Մեքսիկա-ԱՄՆ-2026» ֆուտբոլի աշխարհի առաջնության հայտ ներկայացրած երկրներից կազմված պաշտոնական պատվիրակություններից մեկը՝ Կանադայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սթիվ Ռիդի գլխավորությամբ: Նրան ուղեկցում էին ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի ադմինիստրատիվ տնօրեն Բրայան Ռեմեդին, Կանադայի ֆուտբոլի ֆեդերացիայի մարքեթինգի բաժնի ղեկավար Սանդրա Գեյջը եւ Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրենի տեղակալ Ինիգո Ռիեստրան, հայտնում է ՀՖՖ կայքը: 

ՀՖՖ ղեկավարության հետ հանդիպման ընթացքում Սթիվ Ռիդը և իր գործընկերները ներկայացրել են հյուսիսամերիկյան երկրների միասնական հայտի կարևորագույն կետերը, տվյալ միջոցառման անցկացման իրենց տեսլականը և պատկերացումները: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը բարձր է գնահատել մտահղացումները, նորարարությունները և համաշխարհային ֆուտբոլային ընտանիքի բոլոր անդամների համար ակնկալվելիք արդյունքները, որոնք դրված են հայտի հիմքում:

ՀՖՖ նախագահը հյուրեիին ծանոթացրել է Ավանի ֆուտբոլի ակադեմիայի պայմաններին և ենթակառուցվածքներին: Սթիվ Ռիդը և մյուս հյուրերը շատ բարձր են գնահատել ենթակառուցվածքների մակարդակը և վստահություն հայտնել, որ այդպիսի ենթակառուցվածքները պարտավոր են երկրաժամկետ կտրվածքով լուրջ արդյունքներ բերել: Հանդիպման վերջում կողմերը պայմանավործություններ են ձեռք բերել հետագա հանդիպումների արդյունքում առավել խորը համագործակցության շուրջ քննարկումներ իրականացնելու համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում