15:43  ,  25 մայիսի, 2018

Գոռ Երիցյանի կշռման արարողությունը Մոսկվայում (NEWS.am Sport Live)

Մոսկվայում մայիսի 26-ին կկայանա Punch boxing promotion-ի կազմակերպած բռնցքամարտի երեկոն, որտեղ պրոֆեսիոնալ ռինգում 6-րդ մենամարտը կանցկացնի Գոռ Երիցյանը: Մայիսի 25-ին անցկացվում է բռնցքամարտիկների կշռման արարողությունը: NEWS.am Sport-ը Մոսկվայից ներկայացնում է կշռման արարողության հեռարձակումը:

Պրոֆեսիոնալ ռինգում 5 մենամարտ անցկացրած եւ նույնքան հաղթանակ տարած Գոռ Երիցյանի մրցակիցը կլինի ռուս Ալեքսեյ Տուխտարովը։ Մենամարտը կանցկացվի կիսամիջին քաշային կարգում (66,5 կգ):

Հիշեցնենք, որ օրեր առաջ պրոֆեսիոնալ ռինգում հերթական հաղթանակներն էին տարել Արամ Ավագյանը եւ Նարեկ Աբգարյանը: Ավագյանը նվաճել էր WBC International Silver գոտին:

Լուսինե Շահբազյան՝ Մոսկվայից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում