14:45  ,  25 մայիսի, 2018

Եվրոպայի չեմպիոն Սահակ Հովհաննիսյանը Հայաստանը կներկայացնի պատանեկան Օլիմպիական խաղերում

Հունահռոմեկան ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճած Սահակ Հովհաննիսյանը Հայաստանը կներկայացնի Արգենտինայում կայանալիք պատանեկան Օլիմպիական խաղերում, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մակեդոնիայում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հովհաննիսյանը ոսկե մեդալի էր արժանացել 60 կգ քաշային կարգում: Հայաստանի թիմը նվաճել էր եւս 3 բրոնզե մեդալ:

Պատանեկան Օլիմպիական խաղերը կանցկացվի հոկտեմբերի 6-18-ը Բուենոս Այրեսում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում