12:55  ,  25 մայիսի, 2018

ԱԱ-2018-ի պաշտոնական երգը

Ներկայացվել է Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական երգը:

Երգը կատարում են հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթը, ամերիկացի երգիչ Նիկի Ջեմը, ալբանացի երգչուհի Էրա Իստեֆին ու ամերիկացի երաժիշտ Դիպլոն:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով