11:59  ,  25 մայիսի, 2018

Անգլիական ակումբները 150 միլիոն են առաջարկել Ասենսիոյի համար

Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի գործակալ Գորացիո Գահիոլին պատմել է, որ Արքայական ակումբը գայթակղիչ առաջարկներ է ստացել 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցով:

«Ռեալն» Անգլիայի Պրեմյեր լիգայի թիմերից 2 առաջարկ է ստացել Ասենսիոյի հարցով: 2 առաջարկներն էլ 150 միլիոն եվրոյի տեսքով էին: «Ռեալը» մերժեց, քանի որ Ասենսիոյին սպասվում է անհավանական ապագա»,- գործակալի խոսքը մեջբերում է  AS-ը:

Հիշեցնենք, որ Մարկո Ասենսիոն 2015-ին իսպանական «Մալյորկայից» է տեղափոխվել «Ռեալ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում