11:38  ,  25 մայիսի, 2018

Արտուրո Վիդալին սպառնում է ազատազրկում

Մյունխենի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել ֆուտբոլի Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալին, որն իր եղբայր Սանդրինոյի հետ կասկածվում է մարդու վրա հարձակում գործելու մեջ:

Իրադարձությունների վատագույն զարգացման դեպքում՝ Չիլիի հավաքականի ֆուտբոլիստին սպառնում է ազատազրկում, գրում է Bild-ը:

Նախորդ տարվա սեպտեմբերի 17-ին Վիդալը բախման մասնակից էր դարձել Մյունխենի գիշերային ակումբներից մեկում, որտեղ նրա հետ էին եղբայրն ու ընկերները: Բախման մասնակիցներից մեկը շշով հարված էր ստացել գլխին: Ռեստորանի տնօրենն ավելի վաղ հայտնել էր, որ հարվածողը Վիդալը չի եղել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս