10:58  ,  25 մայիսի, 2018

Կիեւում հարձակվել են «Լիվերպուլի» երկրպագուների վրա (ֆոտո, տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի եզրափակիչի հանդիպումից առաջ Կիեւի կենտրոնում անհայտ անձիք հարձակվել են անգլիական «Լիվերպուլի» երկրպագուների վրա (տեսանյութ), գրում է Mirror-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Կիեւի «Օլիմպիական» ստադիոնի հարեւանությամբ գտնվող Rooster ռեստորանում: 20 դիմակավորված անձիք հարձակվել են անգլիացի երկրպագուների վրա՝ նրանց վրա նետելով սեղաններ ու աթոռներ: Բախման հետեւանքով անգլիացի երկրպագուները վնասվածքներ են ստացել գլխի ու պարանոցի հատվածում: Կիեւի ոստիկանությունը ձերբակալել է 2 անձանց:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 26-ին Կիեւի «Օլիմպիական» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22։45-ին։ Կհանդիպեն նախորդ 2 տարիների գավաթակիր Մադրիդի «Ռեալը» եւ անգլիական «Լիվերպուլը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում