Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է ներկա լինել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Այդ մասին Մակրոնը հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, գրում է Reuters-ը:
Էմանուել Մակրոնը նշել է, որ չի կարողանա Ֆրանսիայի հավաքականին աջակցել մեկնարկային խաղերին եւ Ռուսաստան կմեկնի, եթե թիմը դուրս գա կիսաեզրափակիչ:
ԱԱ-2018-ի խմբային փուլում Ֆրանսիան մրցելու է Ավստրալիայի (հունիսի 16), Պերուի (հունիսի 21) եւ Դանիայի (հունիսի 26) հավաքականների հետ:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում