Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կիսաեզրափակիչի 5-րդ խաղում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» հյուրընկալվելիս 94:98 հաշվով պարտվեց «Հյուսթոնին», որն առաջ անցավ շարքում՝ 3:2:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Գոլդեն Սթեյտի» խաղացող Կեւին Դյուրանտը՝ գրանցելով 29 միավոր: «Հյուսթոնի» կազմում ամենաարդյունավետն էին Քրիս Պոլը (20 միավոր) եւ Ջեյմս Հարդենը (19 միավոր):
Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:
NBA, կիսաեզրափակիչ
«Հյուսթոն» - «Գոլդեն Սթեյտ»` 98:94 (23:17, 22:28, 26:27, 27:22)
Շարքի հաշիվը՝ 3:2
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում