00:54  ,  25 մայիսի, 2018

Անչելոտին ցանկանում է Բենզեմային հրավիրել «Նապոլի»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման կարող է դառնալ «Նապոլիի» տրանսֆերային գլխավոր նպատակը, տեղեկացնում է AS-ը։

Իտալական ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ցանկանում է հրավիրել 30-ամյա ֆրանսիացուն, որի հետ ժամանակին աշխատել է Մադրիդի «Ռեալում»։

Իտալացու ցանկության մասին տեղյակ է «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը, որն արդեն քննարկում է հավանական տեղափոխության մանրամասները։

Քարիմ Բենզեման այս մրցաշրջանում «Ռեալի» կազմում մասնակցել է 32 խաղի, դարձել է 5 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով