09:10  ,  25 մայիսի, 2018

«Ռոլան Գարոս». Նադալն ու Խաչանովն իմացան իրենց մրցակիցներին

Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում պայքարը կսկսի ուկրաինացի Ալեքսանդր Դոլգոպոլովի հետ մրցախաղով: Իսպանացի թենիսիստը մրցաշարի գործող հաղթողն է եւ նախորդ տարի 10-րդ անգամ դարձել էր «Ռոլան Գարոսի» հաղթող:

Նախօրեին կայացել է մրցաշարի վիճակահանությունը: Ռուսաստանի երկրորդ ռակետ Կարեն Խաչանովն առաջին շրջանում կմրցի ավստրիացի Անդրեաս Հայդեր-Մաուրերի հետ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը

«Ռոլան Գարոսի» առաջին շրջանը կմեկնարկի մայիսի 27-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում