00:27  ,  25 մայիսի, 2018

Միլները և Ջանը կկարողանան մասնակցել Չեմպիոնների լիգայի եզրափակիչին

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ թիմի կիսապաշտպաններ Էմրե Ջանը և Ջեյմս Միլները մարզվում են ընդհանուր խմբում և պատրաստ են Չեմպիոնների լիգայի եզրափակիչին, հայտնում է Sky Sports-ը։

Ավելի վաղ գերմանացի մասնագետը նշել էր, որ իր հայրենակից Ջանը շատ է ցանկանում մասնակցել Մադրիդի «Ռեալի» հետ խաղին։ Ջանի ապաքինումը ավելի արագ ստացվեց, քան սպասվում էր։ Գերմանացին մեջքի վնասվածքի պատճառով մարտից չի մասնակցում «Լիվերպուլի» հանդիպումներին։

Իսկ անգլիացի Ջեյմս Միլները մկանային վնասվածք էր ստացել մայիսին։ Նա ստիպված էր բաց թողնել  Պրեմիեր լիգայի վերջին՝ 38-րդ տուրի «Բրայթոնի» հետ խաղը (4։0)։

«Ռեալ» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա մայիսի 26-ին Կիևում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում