23:59  ,  24 մայիսի, 2018

Հանդիպել են Յուրա Մովսիսյանի և Անդրե Կալիսիրի թիմերը

Շվեդիայի առաջնության 10-րդ տուրում «Գյոտեբորգը» տանը 1։3 հաշվով պարտվեց «Յուրգորդենին»։

Դաշտի տերերի մեկնարկային կազմում առանց փոխարինման խաղաց Հայաստանի հավաքականի նորեկ Անդրե Կալիսիրը։ Երկար դադարից հետո ազգային հավաքական հրավիրված Յուրա Մավսիսյանը վնասվածքի պատճառով բացակայում էր «Յուրգորդենի» կազմից։

Հիշեցնենք, որ 2 ֆուտբոլիստներն էլ հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական, որպեսզի պատրաստվեն Ավստրիայում կայանալիք Մալթայի և Մոլդովայի հետ ընկերական խաղերին։ Մովսիսյանը վնասվածքի պատճառով չի միանա թիմին, իսկ Կալիսիրը հավաքականի հետ կլինի մայիսի 28-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում