20:50  ,  24 մայիսի, 2018

«Ռեալի» վերադարձրած տոմսերը «Լիվերպուլին» չեն փոխանցի  

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալի» երկրպագուների կողմից վերադարձված տոմսերը (1000) չեն փոխանցվելու «Լիվերպուլի» երկրպագուներին, հայտնում է Reuters-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսպանական ակումբի երկրպագուները վերադարձնում են Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի տոմսերը, քանի որ Կիևում ամեն ինչ սպասվածից ավելի թանկ է, մասնավորապես՝ բնակարանների վարձակալությունը։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա Կիևում մայիսի 26-ին

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում