20:25  ,  24 մայիսի, 2018

Պոչետինոն «Տոտենհեմում» կմնա մինչև 2023 թվականը

Լոնդոնյան «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ, արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոն երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ, հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։

Նոր պայմանագրով Պոչետինոն «Տոտենհեմում» կմնա մինչև 2023 թվականը։

Ըստ The Telegraph-ի՝ արգենտինացին տարեկան վաստակելու է 8,5 միլիոն ֆունտ ստերլինգ։ Աշխատավարձի չափով Պոչետինոն զիջելու է միայն Ժոզե Մոուրինյոյին և Խոսեպ Գվարդիոլային։

Պոչետինոն 2014 թվականից է գլխավորում լոնդոնյան ակումբը, որն այս տարի Պրեմիեր լիգայում զբաղեցրեց 3-րդ տեղը, իսկ Չեմպիոնների լիգայում հասավ 1/8 եզրափակիչ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում