19:52  ,  24 մայիսի, 2018

Չավին մնում է Քաթարում

Քաթարի «Ալ-Սադ» ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ կիսապաշտպան Չավին երկարաձգել է պայմանագիրը։ Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը Քաթարում կմնա ևս 2 տարի։

«Ես ուրախ եմ, որ մնում եմ «Ալ-Սադի» ընտանիքի անդամը։ Մենք այստեղ կարծես մի մեծ ընտանիք լինենք։ Ուրախ եմ, որ շարունակելու եմ խաղալ այս ակումբում»,- Չավիի խոսքն է փոխանցում քաթարյան ակումբի մամուլի ծառայությունը։

38-ամյա Չավին «Ալ-Սադում» է 2015 թվականից, նա 86 խաղում խփել է 19 գոլ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում