18:25  ,  24 մայիսի, 2018

«Վալենսիան» գնեց «Ինտերի» ֆուտբոլիստի տրանսֆերը

Իսպանական «Վալենսիան» գնել է Ժոֆրե Կոնդոգբիայի ամբողջական տրանսֆերը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Ֆրանսիացի կիսապաշտպանը Իսպանիայում էր խաղում վարձակալական հիմունքներով, նա Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստ էր։

25-ամյա կենտրոնական կիսապաշտպանը «Վալենսիայի» հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։ Նրա հրաժարագինը կազմում է 80 միլիոն եվրո։

«Վալենսիան» ֆուտբոլիստի համար, 4 տարիների ընթացքում, կվճարի 25 միլիոն եվրո

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով