17:57  ,  24 մայիսի, 2018

Օբամեյանգ․ «Արսենալը» վերջին տարիներին կարծես արգելակել էր

Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը խոսել է Արսեն Վենգերի հեռանալու, ինչպես նաև Ունաի Էմերիի նշանակման մասին։

«Այս ամենը երկակի զգացողություններ է առաջացնում․ մարզիչի հեռանալը նորմալ չէ երկրպագուների համար, սակայն սա ինչ որ նոր բանի սկիզբն է։

Եթե անկեղծ լինենք, ապա պետք է փաստենք, որ «Արսենալը» վերջին տարիներին կարծես արգելակել էր»,- գաբոնցի հարձակվողի խոսքն է փոխանցում goal.com-ը։

Օբամեյանգը «Արսենալ» է տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ և Պրեմիեր լիգայում անցկացրած 13 խաղում դարձել է 10 գոլի հեղինակ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում