17:25  ,  24 մայիսի, 2018

Հայտնի են Եվրագավաթների 2019/20 մրցաշրջանի եզրափակիչների վայրերը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումը կընդունի Ստամբուլը, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Խաղը կկայանա Աթաթուրքի անվան Օլիմպիական ստադիոնում, որը նախատեսված է 80 հազար հանդիսականի համար։

Ստամբուլում Չեմպիոնների լիգայի եզրափակիչ արդեն մեկ անգամ կայացել է, երբ  2005 թվականին անգլիական «Լիվերպուլը» 11-մետրանոցներով հաղթեց իտալական  «Միլանին»։

Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա Լեհաստանի Գդանսկ քաղաքի PGE Arena ստադիոնում (44․000)։

Եվրոպայի Սուպերգավաթի խաղն էլ տեղի կունենա Պորտուի «Դրագաու» ստադինում։

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում