16:41  ,  24 մայիսի, 2018

«Արսենալում» պատմել են, թե ինչպես է տեղի ունեցել նոր գլխավոր մարզիչի ընտրությունը

Լոնդոնի «Արսենալի» գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը պատմել է իսպանացի մասնագետ Ունաի Էմերիին՝ թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակելու որոշման մասին։

«Մարզիչի ընտրության վերաբերյալ քննարկումների ժամանակ ես թիմի սկաուտ Սվեն Միսլինտանտի ու ակումբի մարզական տնօրեն Ռաուլ Սանլեհիի հետ հնարավորինս քիչ էինք խոսում, քանի որ չէինք ցանկանում հակադրել մեր ունեցած տեսակետները։

Ցանկանում էինք քննարկումներին անցնել այն ժամանակ, երբ կունանայինք նոր մարզիչի 8 թեկնածուներ։ Հետո այդ ցուցակը հասավ մինչեւ 3 մարզիչի։ Մենք անցկացրինք 3 օր՝ քննարկելով նրանցից յուրաքանչյուրին։ Վերջում, մեզանից յուրաքանչյուրը թղթի վրա գրեց իր համար առաջին, երկրորդ եւ երրորդ թեկնածուների անունները։ Ընտրութունը միաձայն էր։ 3 թղթերի վրա էլ Էմերին առաջին տեղում էր»,- Իվան Գազիդիսի խոսքը մեջբերում է ESPN GB-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 46-ամյա Էմերին անգլիական ակումբի հետ կնքելու է 3 տարվա պայմանագիր՝ տարեկան 5 միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձով: Այս մրցաշրջանի վերջում նա հեռացել էր ֆրանսիական ՊՍԺ-ից, որը գլխավորում էր 2016 թվականից:

Մարզչական կարիերայի ընթացքում իսպանացի մասնագետը գլխավորել է նաեւ իսպանական «Լորկա Դեպորտիվան», «Ալմերիան», «Վալենսիան», «Սեւիլիան» ու Մոսկվայի «Սպարտակը»:

Հիշեցնենք, որ 1996 թվականից «Արսենալը» գլխավորում է 68-ամյա Արսեն Վենգերը, որն այս մրցաշրջանի վերջում հեռացավ անգլիական ակումբից: Ֆրանսիացի մասնագետը  «Արսենալի» հետ նվաճել է 17 տիտղոս՝ դառնալով Անգլիայի եռակի չեմպիոն (1997/98, 2001/02, 2003/04 մրցաշրջաններում), սակայն նա երբեք չի հաղթել եվրագավաթներում: Վենգերին է պատկանում Պրեմյեր լիգայում անցկացրած խաղերի ռեկորդը (828 հանդիպում):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում