14:43  ,  24 մայիսի, 2018

Անչելոտին «Նապոլիի» նախագահին խնդրել է ձեռք բերել Բենզեմային

Իտալական «Նապոլիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին ցանկանում է իր թիմում տեսնել Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմային։

Football Espana-ի համաձայն՝ այս ամռանը 30-ամյա ֆուտբոլիստը լինելու է իտալական ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակը։ Անչելոտիին «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսին խնդրել է կենտրոնանալ Բենզեմայի տրանսֆերի վրա։

Հիշեցնենք, որ ֆրանսիացի հարձակվողը Կարլո Անչելոտիի գլխավորությամբ 2013-2015-ը խաղացել է «Ռեալում»։ Իտալացի մասնագետը նախօրեին էր գլխավորել «Նապոլին»՝ փոխարինելով Մաուրիցիո Սարիին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում