13:21  ,  24 մայիսի, 2018

Դել Բոսկե․ Չէի հավատում, որ Զիդանը մարզիչ կդառնա

Մադրիդի «Ռեալի» ու Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն անդրադարձել է Արքայական ակումբը գլխավորող Զինեդին Զիդանին։

«Այն ժամանակ չէի հավատում, որ Զիդանը կարող է մարզիչ դառնալ կարիերան ավարտելուց հետո։ Իհարկե, նա անսահման տաղանդ ունեցող ֆուտբոլիստ էր, եւ իսպանական ֆուտբոլին հարմարվելու համար ժամանակ էր հարկավոր, սակայն նա ցուցադրեց իր լավագույն որակները։ Մենք օգտագործեցինք Զիդանի լավագույն կողմերը։ Նա վայելում էր «Ռեալի» խաղը»,- Դել Բոսկեի խոսքը մեջբերում է Football Espana-ն։

Հիշեցնենք, որ Զիդանը Դել Բոսկեի գլխավորությամբ խաղացել է «Ռեալում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում