10:07  ,  24 մայիսի, 2018

Ֆալկաոն տուգանվել է 9 միլիոն եվրո

Իսպանիայի դատարանը «Մոնակոյի» կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյին մեղավոր է ճանաչվել հարկերից խուսափելու գործով:

Marca-ի համաձայն՝ 32-ամյա ֆուտբոլիստը դատապարտվել է 16 ամսվա ազատազրկման ու տուգանվել 9 միլիոն եվրո: Ֆալկաոն կվճարի միայն տուգանքը եւ կխուսափի ազատազրկումից:

Կոլումբացի հարձակվողը մեղադրվում էր 2011-2013-ը Մադրիդի «Աթլետիկոյում» հանդես գալու ժամանակ 5 միլիոն եվրո հարկ  չվճարելու մեջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում