10:35  ,  24 մայիսի, 2018

Կիեւում տեղադրվել է Չեմպիոնների լիգայի հսկայական գավաթը (ֆոտո)

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումից առաջ Կիեւի կենտրոնում տեղադրել են Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի հսկայական գավաթը:

Այս օրերին բազմաթիվ երկրպագուներ այցելում են Սոֆինսկայա հրապարակ եւ լուսանկարվում 20 մետրանոց գավաթի հետ:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 26-ին Կիեւի «Օլիմպիական» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22։45-ին։ Կհանդիպեն նախորդ 2 տարիների գավաթակիր Մադրիդի «Ռեալը» եւ անգլիական «Լիվերպուլը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում