09:33  ,  24 մայիսի, 2018

Ռոնալդուի մայրը խոստովանել է, որ ցանկացել է աբորտ կատարել

Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայր Դոլորես Ավեյրուն խոստովանել է, որ ցանկացել է աբորտ անել հղիության ժամանակ: Այդ մասին Դոլորես Ավեյրուն պատմել է իր գրքում:

«Այդ ժամանակ ես արդեն ունեի 3 զավակ եւ փորձում էի աբորտ կատարել, սակայն չկարողացա: Ի ուրախություն ինձ, Կրիշտիանուն դարձավ աստղ, որը լուսավորում է իմ կյանքը: Ցանկանում եմ կոչ անել բոլոր կանանց, որ երբեք չենեն նման բան: Անհրաժեշտ է մտածել ու պայքարել»,- Դոլորես Ավեյրուի գրքի մի հատվածը մեջբերում է globo esporte-ը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերին իսպանացի մոդել Ջորջինիա Ռոդրիգեսը դուստր էր ունեցել պորտուգալացի հարձակվողից։ Դա Ռոնալդուի չորրորդ զավակն էր, որին անվանակոչել էին Ալանա Մարտինա:

Նախորդ տարվա հունիսի 8-ին Պորտուգալայի հավաքականի ավագը նաեւ երկվորյակների հայր էր դարձել: ԱՄՆ-ում բնակվող փոխնակ մայրը Ռոնալդուից ունեցել էր որդի եւ դուստր: Երկվորյակներին անվանակոչել էին Եվա ու Մատեո: Պորտուգալացի հարձակվողի 7-ամյա որդին՝ Կրիշտիանու կրտսերը եւս ծնվել է փոխնակ մորից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում