01:10  ,  24 մայիսի, 2018

Գևորգ Ղազարյան․ Նոր փուլ է սկսվում հավաքականի համար

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում անցկացրած բաց մարզումից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:

«Շատ կարևոր հանդիպումներ են, որովհետև նոր փուլ է սկսվում հավաքականի համար։ Ցանկացած խաղ շատ կարևոր է հավաքականի համար։

Մարզավիճակս բավարար է, կարծում եմ, որ կկարողանամ օգուտ տալ հավաքականին։ Վերջին շրջանում ակումբումս խաղաժամանակ ստանում էի։

Դեռ շատ քիչ ժամանակ է եղել, բայց ես շփվել եմ նորեկների հետ, շատ անմիջական տղաներ են։ Մի քիչ պորտուգալերեն հասկանում եմ, և մի քանի բառ Արարատի հետ կարողացա փոխանակել։ Պատրաստակամ ենք բոլորին օգնել, որպեսզի իրենց հարմարավետ զգան և օգտակար լինեն հավաքականին»,- ասաց պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպանը։

Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը պատրաստվում է Մալթայի (մայիսի 29) և Մոլդովայի (հունիսի 4) հետ ընկերական հանդիպումներին, որոնք տեղի կունենան Ավստրիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով