00:25  ,  24 մայիսի, 2018

Էդգար Բաբայանի և Մոնրո Արարատի մեկնաբանությունները  

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորեկներ Էդգար Բաբայանը և Մոնրո Արարատը Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում անցկացրած բաց մարզումից հետո պատասխանեցին լրագրողների հարցերին:

Էդգար Բաբայան («Հոբրո», Դանիա)

«Առաջին մարզումս շատ լավ անցավ, մակարդակը բարձր էր։ Թիմակիցներիս և գլխավոր մարզիչի հետ խոսել եմ, շատ լավ դիմավորել են, շատ ուրախ եմ, ամեն ինչ լավ է։ Առաջիկա հանդիպումներից հաղթանակ եմ սպասում, ես հավաքակնում նորեկ եմ, և մյուսներից պետք է խաղաոճը սովորեմ։ Հավատում եմ, որ ամեն ինչ լավ կլինի»։

Ժորդի Ժոաո Մոնրո Արարատ  («Բոյակա Չիկո»,Կոլումբիա)  

«Հայաստանի հավաքական հրավերս անակնկալ էր, մտածում էի, որ Կոլումբիայի հավաքականից կարող է հրավեր ստանամ։ Սա ինձ համար նոր հնարավորություն է, և ես պատրաստ եմ»։

Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը պատրաստվում է Մալթայի (մայիսի 29) և Մոլդովայի (հունիսի 4) հետ ընկերական հանդիպումներին, որոնք տեղի կունենան Ավստրիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով